
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կողաշրջված «Ռաֆ»-ից 3 մետր այն կողմ հայտնաբերվել է վարորդի դին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում «Ռաֆ» 2203 մակնիշի 22 ԼՕ 940 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Հայկավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հայտնել են ոստիկանության Ախուրյանի բաժին:
Ոստիկանները կողաշրջված ավտոմեքենայից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Նորիկ Հարությունյանի դին:
Մանրամասներն` այստեղ