
Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա` 9 ուղևորով

Ապրիլի 10-ին, ժամը 22.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնապահական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա` 9 ուղևորով:
Արտակարգ իրավիճակների նախարարություն