
Գյումրեցի երկաթուղայինները բողոքում են կրճատումներից և աշխատավարձի չափից

tsayg.am-ը գրում է. Ապրիլի 10-ին «Ազդարար» լրատվականն ահազանգ է ստացել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու երկաթուղային կայարանի աշխատակիցներից: Վերջիններս դժգոհել են ինչպես ոլորտում առկա հաստիքային կրճատումներից, այնպես էլ աշխատավարձի ցածր չափից:
«Ազդարար» լրատվականի աշխատանքային խմբի նկարահանման պահին երկաթուղային կայարանում է գտնվել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Վիկտոր Ռեբեցի գլխավորած աշխատանքային խումբը: Մեր գործընկերները փորձել են ճշտել, թե ղեկավարությունը որքանով է տեղյակ բարձրացված խնդիրներից:
Վերջիններս չեն ցանկացել անդրադառնալ այդ հարցին և նշել են, որ իրենք Գյումրիում են հերթական աշխատանքային այցով գարնանային ստուգայցի շրջանակներում:
Մանրամասներն` այստեղ