Որոշ հաստատություններ ապահովված են ջեռուցման լոկալ համակարգով, կան մանկապարտեզներ էլ, որոնք օդի պահանջվող ջերմաստիճանն ապահովում են էլեկտրական սալիկներով ու գազի վառարաններով:
ոկտեմբերի 31-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արման Ն.-ն:
Համակեցության կանոնները բոլորի համար են:
Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2 մաս 5 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները քրեական հետախուզության գլխավոր վարչություն են ներկայացրել 1988 թ. ծնված Պատվական Տ.-ին:
Հոկտեմբերի 30-ին, կեսօրից հետո, Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերը, նաև՝ գյուղը:
Ինչպես հայտնի է՝ երեկ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Armenia Today» կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և ևս երկու հոգի:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
168.am-ը տեղեկացրել էր, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը:
«Այսօր, վստահաբար, եթե բիզնես ծրագրերին նայենք, շատ-շատերը կուզենային Մայր տաճարի հենց բակում կամ տանիքին սուրճ խմել ու ըմբոշխնել: Բայց դա անհնարին է թույլ տալ, որքանով էլ որ շահութաբեր կլիներ, որքան էլ որ դա կծածկեր Մայր եկեղեցու առջև ծառացած այն խնդիրը, թե ինչպես հոգալ Մայր տաճարի նորոգման ծախսերը»:
Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։
Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
«Ոստիկանության քննիչը, ընդունելով այս ամեն ինչը, ասում է՝ թեև կատարվել է օրենքի խախտմամբ, թեև կան քաղաքաշինության նորմերի էական խախտումներ, սակայն կառուցապատողը դիտավորություն չի ունեցել, այսինքն՝ պատահաբար կռո՞ւնկն է կպել, բա՞հն է կպել, որ ամբողջ կառույցի կամարները քանդվել են»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացնում է, որ 18.000 դրամ գործազրկության նպաստից քաղաքացիներին զրկելու որոշումից չեն տուժի 50-ից 60 տարեկան անձինք, ովքեր կենսաթոշակ չեն ստանում և չեն էլ կարողանում աշխատանք գտնել։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած 53-ամյա կինը հայտնել է, որ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսով ուղևորվելու ժամանակ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար և 17.000 դրամ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն:
Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են Ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հաղորդման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, ապա նաև քրեական գործ հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով խարդախություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետարանը հստակ նշել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դեղորայք ներկրող որևէ ընկերություն առողջապահության նախարարության կողմից երաշխավորված չէ և ոչ էլ արտոնյալ է: Բոլորը պետք է աշխատեն նույն չափանիշներով, օրենքի սահմաններում»։
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա:
Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, մտածել առաջընթացի մասին և առաջնորդվել նորօրյա չափանիշներով, ինչին ի պատասխան` Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի համար ընդունելի են այն լուծումները, որոնք կապահովեն առաջընթաց` միաժամանակ պահպանելով հանրային արժեքները:
Գիշերային շրջայցեր մայրաքաղաքում:
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության էր ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։
«Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան և 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը վնասվել է, և բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, իսկ գազօջախը միացված է. դուռը բացելու համար անհրածեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին: