Բաժիններ՝

Արյունը բերանից հոսելով ասում էր՝ Վիկ, ես լավ եմ. ինչպես են սպանել ազատամարտիկին…(տեսանյութ). news.am

Հուլիս 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանը մինչեւ վերջ չի հանձնվել, գլխին բազմաթիվ հարվածներ ստանալու եւ արնահոսելուց հետո էլ փորձել է ոտքի կանգնել, որպեսզի չվախեցնի կռվին ներկա դստերն ու կնոջը:

NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանը, որը դեպքի վայրում մեր թղթակցին պատմեց կատարվածի մանրամասները։

«Ոնց որ Վարդանը մեռած լիներ՝ սիրտը աշխատում էր, բայց մեռած էր: Դաժան ծեծի ընթացքում նա ուշագնաց չի եղել. ինքը նրանց դիմաց ուշագնաց չէր լինի, թուրքի ձեռքից դուրս ա եկել, որ դրանց դիմաց ուշագնաց լինե՞ր»,- ասաց տիկին Տանյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031