
Նոր Նորքում վարսահարդարը հաճախորդի պարանոցից ոսկյա շղթա է գողացել

Հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 12/Ա շենքի մոտից բերման են ենթարկել գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար, 1987 թ. ծնված Լիանա Խ.-ին:
Նա խոստովանել է, որ ս/թ. ապրիլի 7-ին գեղեցկության սրահում, հաճախորդ Ա.-ի պարանոցից, գողացել է ոսկյա շղթա` երկու կախազարդով:
Գողության մասին տուժողը ոստիկանություն չի հայտնել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն