Բաժիններ՝

Հայրապետյանը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը. «Ազատություն»

Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ երկու շաբաթվա մեջ հատուկ բժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի` մնալո՞ւ է Հայրապետյանը կալանքի տակ, թե՞ նրան ազատ կթողնեն մինչև դատավարություն։

«65-ամյա բարեգործը վատառողջ է։ Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը», – ասել է Մարգարյանը։

Համապատասխան միջնորդությունը Հայրապետյանի փաստաբանը ներկայացրել է նրա կալանավորման հաջորդ իսկ օրը։ Նա այսօր նաև հայտ է ներկայացնելու Մոսկվայի քաղաքային դատարան Բասմանի շրջանի դատարանի որոշման դեմ, քանի որ, ըստ նրա, չկան բավարար փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայրապետյանը մեղավոր է։

Թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին, պաշտոնապես հայտնի կլինի հուլիսի 24-ին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս