Բաժիններ՝

Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի շահույթի 10 տոկոսը կփոխանցվի հայ եւ ադրբեջանցի փախստականներին

tesankyun.am-ը գրում է. ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով  Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի  «Քարակերտ երազներ»  գիրքը:

Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ»  հրատարակչությունը: Գրքի թարգմանությունը ռուսերենից  կատարել են Հակոբ Սողոմոնյանը  եւ Լեւոն Գալստյանը:

Հրատարակիչները գրքի նախաբանում  գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց  ջանքերն արդյունք  չեն տվել,սակայն ելնելով հույժ արժեքավոր երկը հայ ընթերցողին ներկայացնելու  անհետաձգելի անհրաժեշտությունից, որոշել են հրատարակել այն, նաեւ  ստանձնելով, հարկ եղած դեպքում,  ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով,  պաշտպանել  նրա հեղինակային իրավունքները:

Հրատարակչությունը նաեւ պատրաստակամ  է գրքի իրացումից ստացված շահույթի 10 տոկոսը փոխանցել Ադրբեջանից եւ Հայաստանից բնահանված փախստականների օգնության ֆոնդերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031