Մանկատնից… փողոց (տեսանյութ)
Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:
Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ:
Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Այդ «մոդուլներից» մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է մանկատներից մեկում: 20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել: Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրմադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը: