Գյումրիում վրաերթ է ենթարկել երեք մարդու, որոնցից երկուսն անչափահասներ են
Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.15-ին իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Ռոզա Խ.-ին, 2003 թ. ծնված Մերի Ա.-ին, 1998 թ. ծնված Ռոզա Ա.-ին և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն