Փոխոստիկանապետի խոսքով՝ ներսում գտնվող բոլոր բերման ենթարկվածները կարգավիճակ ունեն։
«Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան:
Արյունն անհրաժեշտ է 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Առկայության դեպքում հարկավոր է զանգահարել 093762206 կամ 094600443 հեռախոսահամարներով:
Հարավային Կովկասում արտագաղթի առումով «ամենաողբալի» իրավիճակը Հայաստանում չէ: Պարզվում է, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հարևան Վրաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան Հայաստանից:
Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են ակտիվիստներին, ներսում գտնվողների հարազատներին ու ընկերներին հեռացնել շենքի տարածքից:
Համակարգչից և ինտերնետից օգտվելու ընթացքը բաժանում են 4 փուլերի: Առաջին փուլում, եթե դեռահասը շաբաթական մինչև 7 ժամ նստում է համակարգչի առջև՝ նորմալ է համարվում:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի առնչությամբ բերման ենթարկվածներից շատերը դեռևս Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:
Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոստիկանություն բերման ենթարկված անձանց թվի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը բերման է ենթարկել «հեղափոխականներին», այդ թվում` Շանթ Հարությունյանին:
Հերթական ստուգողական վարժանքը տեղի է ունեցել Արզնիի օդանավակայանի տարածքում: Զորավարժության ընթացքում ոստիկանները պետք է լուծեին հետևյալ խնդիրը. նախ՝ բանակցությունների միջոցով հորդորել ցուցարարներին զերծ մնալ անօրինական գործողություններից…
«Զորակոչիկի լավագույն ընկերը հարթաթաթությունն է»՝ հումորն արդեն ծիծաղելի չէ: Բանակում չծառայելու համար հարթաթաթությունն արդեն չի փրկում: Չեն փրկում անգամ մտավոր հետամնացությունը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը:
Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողություններն ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները դեպքի վայրից տեղափոխում ոստիկաններից մեկին:
Վլադիմիր Գասպարյանն այնտեղ է մեկնել Երևան քաղաքի հիվանդանոցներում Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին տեսակցելուց հետո:
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին:
«Արմեն Դավթյանը դադարեցնում է իր լիազորությունները եւ լքում է կինոընկերությունը` «Պրոֆմեդիա»-ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Երիտասարդը հետազոտվել է նեյրովիրաբույժի կողմից, վիրահատության կարիք չկա»,- հարցմանն ի պատասխան ասել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ թիվ 23 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արտակ Շ.-ին:
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են գաղափարների վրա, և կան գաղափարներ՝ աշխատատեղերի ստեղծման մասին և բավականին հետաքրքիր այլ բաներ, որոնք կյանքի են կոչվում, առաջիկայում կիմանաք»:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
ՀՀԿ խոսնակը հավելեց, որ օրենքի ցանկացած ոտնահարում պետք է պատժվի՝ օրենքի տառով անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների 10-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով տան տանիքից. քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:
Ազատության հրապարակ տանող ճանապարհներն այս պահին խցանված են։ Փողոցների մի մասը ոստիկանությունը փակել է՝ այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո քննչական եւ փորձաքննական գործողություններ իրականացնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մաշտոցի պողոտայում այսօր լարված իրավիճակ էր: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի, նրա համախոհների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
«Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել: