
Պատանին հարազատ ընտանիքում է (լուսանկարներ)

«Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները» տեսանյութում անդրադառնալով Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի ծանր ապրելակերպին, նշել էինք, որ «Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքով համաձայնել էր հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:
Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել էր ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չէր կարողացել վերադարձնել տուն»:
Ծնողների խնդրանքով «Շիրակ կենտրոնի» աշխատկիցները որոշեցին օգնել և ընտանիք վերադարձնել նրանց անչափահաս որդուն, ինչպես նաև որդու սիրելի գամփռին: