ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց ՀՀ Պաշտպանության Նախարարության բողոքը
2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքն ըստ հայցի ՀՔԱ Վանաձոր գրասենյակի՝ տեղեկատվության տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարանի 2014 թ. ապրիլի 9-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ սույն որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը և պարտավորեցրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը սնունդ, հագուստ, վառելիքև գրենականպիտույքներմատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենականպիտույքների տեսակները: 2014 թ. հուլիսի 24-ի դատական նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Անի Չատինյանը:
Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հրապարակեց ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, այնուհետև հարցեր ուղղեց կողմերին: Բողոքաբեր ՀՀ պաշտպանության նախարարությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է նյութական և դատավարական իրավունքի խախտուման հիմքով: Բողոքաբերը գտել է, որ ՀՀ վարչական դատարանը պետք է մանրամասն քննարկեր հայցվորի պահանջած տեղեկատվության բովանդակությունն ու բնույթը, այսինքն՝ արդյոք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունն իրենից ներկայացնում է պետական և ծառայողական գաղտնիք, թե ոչ, որից հետո նոր որոշեր, արդյոք այն ենթակա էր տրամադրման, թե ոչ: ՀՀ պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ՀՀ կառավարության 13.03.1998թ. թիվ 173 որոշումը, որով սահմանվում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը, նշել է, որ պահանջված տեղեկատվությունը դասվում է այդ ցանկին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. N 1010 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել «Պետական ևծառայողական գաղտնիքի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդհոդվածի 7-րդմասի` «Գերատեսչականցանկերըգաղտնագրվումենևհրապարակմանենթակաչեն» դրույթըսույն գործի շրջանակներում կիրառելի չէ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոքի պատասխանում վկայակոչել է ՀՀ կառավարության 17.12.2009թ. թիվ 1521 որոշմամբ սահմանված այն դրույթը, համաձայն որի այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, գնումների անվանացանկում ընգրկվում են որպես պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող գնումներ: Նախագահող դատավորը հայտնեց, որ ՀՀ վարչական դատարանն իր որոշման հիմքում դրել է այն փաստը, որ 2006 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունը տրամադրվել է մեկ այլ անձի՝ լրագրող Նաիրա Բուլղադարյանին: Վերջինիս կողմից ստացված պատասխանը գործով սկզբնական հայցվորի կողմից ներկայացվել էր դատարանին՝ որպես հայցադիմումի կից փաստաթուղթ: Նախագահող դատավորի այն հարցին, թե ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմեկնաբանի այդ հանգամանքը, վերջինս նշեց, որ եթե նույնիսկ նման տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, հնարավոր է, որ սխալվել են և դա չի նշանակում, որ վարչական մարմինը միշտ պետք սխալ թույլ տա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչից նախագահող դատավորը փորձեց ճշտել, թե ինչ ճանապարհով է կազմակերպությունը ձեռք բերել լրագրող Նաիրա Բուլղադարյանին հասցեագրված պատասխան գրությունը: Ա. Չատինյանը հայտնեց, որ գրությունը նախ հրապարակվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում, այնուհետև Նաիրա Բուլղադարյանի կողմից կազմարեպությանը տրամադրվել է գրության պատճենը: Այսպիսով, դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված, սույն գործով դատարանի որոշումը կհրապարկվի 2014 թ. օգոստոսի 8-ին, ժամը 11:40-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ