Բաժիններ՝

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Փաստինֆո»

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի մասով քրեական գործը կարճվել և վերջինիս քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով զուգորդված դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում այս որոշումն ընդունվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, ըստ որի՝ հարուցված քրեական գործի վարույթը կարող է կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, համապատասխանաբար՝ գործուն զղջալու, տուժողի հետ հաշտվելու և իրադրության փոփոխման դեպքում:

Տվյալ որոշումը կայացվել է՝ իրադրության փոփոխման հետ կապված. առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս