
Լեւոն Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում. NEWS.am

Ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները շինծու են, դրանց համար ոչ մի հիմք չկա, իսկ Ռուսաստանի Դաշնության օրենքը պահանջում է, որ նման հիվանդներին կալանքի տակ չեն պահում: Այս մասին NEWS.am-ին ասել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը:
«Ինչպես եւ նախկինում Լեւոն Հայրապետյանի փաստաբանները համոզված են, որ առաջադրված մեղադրանքների համար ոչ մի հիմք չկա: Ի դեպ, այս հոդվածները նախատեսում են մինչեւ տասը տարվա ազատազրկում, բայց նրանք մոռանում են, որ ըստ ՌԴ օրենքի՝ նման հիվանդին չպետք է պահել կալանքի տակ: Հիմա փաստաբաններն այս ուղղությամբ աշխատում են, որ խափանման միջոց կալանքը փոխվի»,- ասել է նա:
Արթուր Սաֆարյանի խոսքով՝ արդեն հարցաքննվել է «Սիստեմա ԱՖԿ» ընկերության սեփականատերը, որը հերքել է բոլոր մեղադրանքները: Հարցին՝ արդյոք հայ բարերարն էլ է հարցաքննվել՝ ընկերը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ, բայց մեղադրանք ներկայացնելիս նաեւ ցուցմունք պետք է տալ: Այնպես որ կարծում եմ, որ տվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: