«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին (տեսանյութ). medialab.am
medialab.am-ը գրում է. Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:
Ֆրանսիայում պատմությունը մեծ աղմուկ հանեց, հայտարարություններով հանդես եկան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և նույնիսկ իշխող սոցիալիստական կուսակցությունը՝ դատապարտելով ոստիկանական կոպիտ միջամտությունը:
Սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներ, որտեղ հիմնական հարցը այն էր, թե ի՞նչ էր նման դաժան վերաբերմունքի պատճառը հայ ընտանիքի հանդեպ մի երկրում, որը հայտնի է հանդուրժող եւ մարդասեր վերաբերմունքով հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, այդ թվում հազարավոր հայերի նկատմամբ:
Մարկոսյանների (անուն-ազգանունը փոխված է) ընտանիքը` ամուսինը Հակոբը` 29, իսկ կինը` Աննան 26 տարեկան, Ֆրանսիա էին տեղափոխվել 2011 թվականին` քաղաքական ապաստան հայցելով:
Քաղաքական ապաստարանի և կեցության իրավունքի նրանց բոլոր դիմումները մերժվել էին և 2013 թվականի օգոստոսի 8-ին վերջիններս ստացել էին Ֆրանսիան 30 օրվա ընթացքում լքելու որոշումը պրեֆեկտուրայից (տեղական կառավարման բարձրագույն մարմին):
Մարկոսյաններն ունեն երկու երեխա մեծը 7 տարեկան է իսկ փոքրը 8 ամսեկան:
Որոշումից մոտ մեկ տարի անց, 2014 թվականի օգօստոսի 5-ին ՝առավոտյան ժամը 6-ին, փախստականների համար նախատեսված կացարանի նրանց սենյակի դուռը թակել են ոստիկանները:
Ըստ ականատեսների, ոստիկանները ամուսնուն առաջարկել են գնալ իրենց հետ ՝ պայմանով, որ չեն անհանգստացնի ընտանիքի մյուս անդամներին: Հակոբին ոստիկանական մեքենայով բաժանմունք տեղափոխելուց հետո, սակայն, մեկ ժամ անց, Մարկոսյանների դուռը կրկին թակում են ոստիկանները: Նրանց հետ են լինում նաև բարձր պաշտոնյաներ՝ պրեֆեկուրայի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Րաֆֆին և քաղաքապետի տեղակալ Պասկալ Լորանը:
Ժերար Ալեքյան
Նանսի, Ֆրանսիա
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: