
Չորսուկես միլիոնի սարքավորումներ և ոսկյա զարդեր գողացողին ձերբակալեցին

Մարտի 5-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Աննա Ք.-ի տնից 4.500.000 դրամ ընդհանուր արժողության էլեկտրական սարքավորումներ և ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Գարիկ Ա.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:
ՀՀ Ոստիկանություն