Բաժիններ՝

Տուն չկա, այրվել է. Այգեպարի այրված տան բնակիչները հարևանի տանն են գիշերում. news.am

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի խոշոր տրամաչափի գնդացիրից արձակված կրակոցների հետեւանքով ամբողջովին այրված տան բնակիչ 78-ամյա Արշալույս Գեւորգյանն այժմ կնոջ եւ հաշմանդամ որդու հետ հարեւանի տանն է բնակվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։

«Կրակոցները սկսվեցին գիշերը ժամը 2։00-ին, կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներով։ Կրակոցներից բռնկվեց Վարդազարյան Վանոյի տան տանիքը, այնուհետեւ կրակը տարածվեց՝ բռնկելով Արշալույս Գեւորգյանի տունը։ Արշալույսը, նրա կինն ու տղան այդ պահին քնած են եղել պատսպարանում։ Կրակը արագ տարածվեց ու մենք չկարողացանք ոչ մի բան անել։ Ամբողջ կահույքը այրվեց, տուն չկա, տունը վերջացել է»,-ասաց գյուղապետը։

Տուժած ընտանիքին օգնելու համար Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար՝ 1930044804170100։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս