Բաժիններ՝

Ձորագյուղի շրջանցիկ ճանապարհի կառուցումը կավարտվի մեկ ամսից

asparez.am-ը գրում է. 2 ամիս առաջ՝ հունիսի 4-ին, երբ խոշոր փլուզում տեղի ունեցավ Լոռու մարզի Ձորագյուղ համայնք տանող ավտոճանապարհին, այն ամբողջությամբ փակվեց՝ դառնալով անանցանելի:

Ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ նշված ճանապարհի վրա փլուզումների վտանգը դեռ կա ու դրանք կարող են կրկնվել, ինչի պատճառով ճանապարհը նորոգելը մասնագետների կողմից համարվեց անիմաստ ու վտանգավոր, հետեւաբար առաջարկվեց նոր՝ շրջանցիկ ճանապարհ կառուցել:

Նշենք, որ դեռ 2011 թվականին սկսվել էին Ձորագյուղ համայնքը արտաքին ճանապարհին կապող շրջանցիկ ճանապարհի նորոգման աշխատանքները, քանի որ դեռ այն ժամանակ փոքր փլուզումներ էին տեղի ունենում: Աշխատանքները, սակայն, որոշ ժամանակ անց դադարեցվել էին ու վերսկսվեցին ամիսներ առաջ տեղի ունեցած խոշոր փլուզումից հետո միայն:

Փլուզումից հետո գյուղը առժամանակ կտրվել էր արտաքին աշխարհի հետ կապից՝ գյուղից դուրս գալ չկարողանալու պատճառով: Այժմ արդեն շրջանցիկ ճանապարհը գրեթե ամբողջությամբ կառուցված է եւ արդեն հաջորդ ամիս շահագործման կհանձնվի, -կայքի  հետ զրույցում այս մասին հայտնեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովակիմյանը՝ նշելով.

«Շրջանցիկ ճանապարհով ենք երթեւեկում, սա էն ճանապարհն է, որի կառուցման աշխատանքներն սկսվել էին դեռ 2011թվականին: Հիմա նորից այդ ճանապարհն են կառուցում ու մեկ ամսից կավարտվի»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ ճանապարհաշինական աշխատանքներն այնպես են արվել, որ հնարավորինս շուտ լուծվեր ճանապարհի անցանելիության հարցը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս