Անահիտ Բախշյան. «Այդ ի՞նչ են բեմադրելու այդքան, որ մեզ ռեժիսորի հաստիք է պետք»
Այսօր Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և վարչությունում ավելացնել մեկ միավոր գլխավոր ռեժիորի հաստիք, ինչը, ըստ նրա՝ պայմանավորված է «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և նման հաստիքի անհրաժեշտությամբ»:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտեց՝ ասելով. «Այդ ի՞նչ են բեմադրելու այդքան շատ, որ մեզ ռեժիսորի հաստիք է պետք: Երևանի քաղաքապետարանը կարծեմ ուրիշ գործառույթներ ունի»:
Վ. Նիկոյանը պարզաբանեց, որ քաղաքապետարանը կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ և, բնականաբար, բոլոր միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջանում ռեժիսորի ծառայության. «Ֆինանսական ցուցանիշների տեսանկյունից, ավելի մատչելի է ունենալ նման հաստիք, քան յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ վարձել նման ծառայություն: Այդ առումով տոնակատարությունների քանակը բավարար է, որպեսզի նման հաստիք լինի»:
Ա. Բախշյանն էլ ասաց, թե ռեժիսորի հաստիք ունենալն այնքանով է լավ, որ՝ «գոնե կիմանանք՝ հետագայում ում մեղադրենք, որ անճաշակ կամ վատ է»: