ՊՊԾ գնդի ոստիկանները քաղաքացիների հետ մոտենալով կնոջը, գրեթե 20 րոպե համոզել են, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի նկուղից ծուխ է նկատվում:
Մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել են Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց:
«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԸԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանն ասել է, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է:
Թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից «քծիպները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:
Անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»՝ «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ձեռնարկի շրջանակներում, այսօր վառելափայտ բաժանվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Դեկտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Հայաստանում հեռարձակվում են միջազգային ֆորմատ ունեցող այլ հեռուստախաղեր ևս, օրինակ` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը բրիտանական խաղ է, կամ «Հայաստանի ձայնը», որը հոլանդական է: Սակայն որևէ մեկի մտքով չի անցնում այդ խաղերը Հայաստանում անցկացնել անգլերեն կամ հոլանդերեն:
Վրաերթերի և վրաերթ կատարելուց հետո մարդ մնալու մասին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները որոշել են բոյկոտել և չօգտվել այն պատգամավորներին պատկանող սպասարկման կետերից (սուպերմարկետ, ռեստորան, սրճարան, խանութ), որոնք դեկտեմբերի 4-ին դեմ քվեարկեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու` ԱԺ 4 խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ) առաջարկին:
Արկադի Անախասյանը 2011թ. դեկտեմբերի 13-ին իր ծանոթից պարտքով վերցրել է 1.200.000 դրամ եվ որպես պարտքի վերադարձման երաշխիք՝ տրամադրել է իր մոր՝ Ք.Անախասյանի անվամբ հաշվառված «Ֆոլքսվագեն Ջետտա» ավտոմեքենան:
Իբրև նախաձեռնողներ` կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ:
Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Nissan Primera մակնիշի 41 AA 111 համարանիշի և ВАЗ 2103 մակնիշի 28 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենաները:
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 6-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների անհատական տնատիրություների և արտադրական տարածքների ջրամատակարարումը, իսկ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով:
«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները այսօր ավտոմեքեբաբերով բողոքի ակցիա են իրականացրել:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում` թաղապետարանի մոտակա այգում, ծուխ է նկատվում:
Պետք է հետևողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում:
Կառավարությունը իր այսօրվա նիստում նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը
«Մենք պահանջում ենք օր առաջ բացահայտել հանցագործությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առջև խնդիր ենք դնելու` պարզաբանել ստեղծված իրավիճակը: Արդեն 9 ամիս ակնհայտ ապօրինի ձևով կալանավորված Արայիկ Պետրոսյանն անմեղ է և որևէ առնչություն չունի տվյալ սպանության հետ: Այս փակուղուց դուրս գալու միակ ելքը Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելն է»:
Շամլուղի բյուջեն մոտ 12,5 մլն դրամ է կազմում, որի երկու երրորդը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերին է ուղղվում:
«Ոնց որոշվի, այնպես էլ կանենք: Տեղափոխելու նպատակահարմարությունը քննարկվում է, այսինքն դա հեշտ բան չի»:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում առկա է թիվ 19 շենքի 44-րդ բնակարանի պատշգամբի թիթեղյա ծածկի փլուզման վտանգ:
ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 28-ամյա Արթուր Կիրակոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ Արքայաձոր ռեստորանային համալիրի դիմաց, իր կողմից վարած Ford Transit մակնիշի 23 QԼ 333 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը:
Աղջկա քաշը 1 կգ 580 գրամ, տղաներից մեկինը՝ 1կգ 650 գրամ, մյուսինը՝ 1կգ 250 գրամ: Շուշան Հունանյանն ասաց, որ թե մոր, թե երեխաների առողջական վիճակը լավ է:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողներն այսօր բողոքի երթ են անցկացնում ավտոմեքենաներով։
Ոստիկանության տարածքային մարմիններում, որտեղ եղել են բերված անձինք, ներկա են գտնվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փաստաբաններ, պատգամավորներ:
«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած զինծառայողներին, ովքեր ազատազրկվել էին եւ գտնվում էին Նուբարաշեն ՔԿՀ-ում, այժմ տեղափոխել են հոգեբուժարան:
Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։