Բաժիններ՝

Նոր բացահայտում` Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացած անձանց հանցավոր գործունեությունից

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից պլազմային 5 հեռուստացույց գողացողներին` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ին, 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ վերջիններս հուլիսի 29-ին, ժամը 07.20-ից մինչև ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք են գործել Ծաղկաձոր քաղաքի մեկ այլ հանգստյան տան սենյակներից մեկն ու հյուրասենյակի սեղանի վրայից գողացել պլանշետ և 2 բջջային հեռախոս` պատճառելով 670.000 դրամի նյութական վնաս:

Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:

Նախաքննությունը շարունակվում է:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս