Բաժիններ՝

Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:

Օգոստոսի 28-ին, ժամը 11.40-ի դրությամբ Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, հայտնաբերվել է նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031