Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորում. կենդանաբանական այգու աշխատակիցներն ու փրկարարները մեծ դժվարությամբ անտառ տեղափոխեցին գյուղում հայտնված արջին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Արտավան վարչական շրջանի ղեկավարն ահազանգել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և հայտնել, որ գյուղի տներից մեկի այգու փշալարերի մեջ արջ կա:

Ինչպես Արտավան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի, ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության աշխատակիցները՝ Վայքի հրշեջ-փրկարարական խումբը, ինչպես նաև Երևանի ԱԻն-ի ներկայացուցիչներ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս