Բաժիններ՝

Վթար Երևանում. մեքենան բախվել է ծառին

Օգոստոսի 27-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում՝ փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի 32VL222 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս