Բաժիններ՝

Հարցում. Էլեկտրաէներգիան թանկացավ «Դ!եմ եմ»-ի պատճառո՞վ (տեսանյութ)

Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:
ՀԾԿՀ-ի այդ նիստին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը նիստից հետո ՀԾԿՀ-ի դեմ հավաքված բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին տեղեկացրեց, որ բոլոր խմբակցությունների անդամները դեմ են արտահայտվել այդ օրենքին, սակայն հանձնաժողովի անդամները՝ չբերելով որևէ հակափաստարկ, միաձայն ընդունեցին այդ օրենքը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նիստի ժամանակ ասել է, որ եթե կա ֆինանսավորման այլ աղբյուր, ՀԾԿՀ-ն կլսի և նախքան որոշումն ուժի մեջ մտնելը՝ օգոստոսի 1-ը, հարցը կվերանայվի:

168.am-ի՝ քաղաքացիների հետ կատարած հարցումերը ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի զարմացրել նրանց: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ «այս թանկացումները բնական են, քանի որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից»: Նրանց խոսքով՝ առաջիկայում կթանկանան նաև մի շարք այլ ապրանքներ:

Կային քաղաքացիներ, որոնք գտնում էին, որ «ժողովուրդը պետք է պայքարի այս թանկցումների դեմ, ու եթե հաիախմբվեն, գուցե, իրենց ձայնը ավելի լսելի կլինի»: Ոմանք էլ թերահավատ էին, որ պայքարը կարող է որևէ արդյունք տալ. «Պայքարե՞լ, ժողովուրդը հոգնել է արդեն: Ո՞վ է ժողովրդին բանի տեղ դնում: Մեր Սերժիկն ինքնիշխան է դարձել»:

Կարդացեք նաև

Մի երիտասարդ էլ ասաց, որ եթե ժողովուրդը Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ եղավ, վստահաբար ուրիշ բան է թանկանալու. «Օրինակ, «Դեմ եմ» շարժումը հանգեցրեց նրան, որ Էլեկտրաէներգիան թանկանա: Եթե մի տեղից եկամուտ չի գնում պետբյուջե, պետք է մյուս տեղից գնա: Ոչ թե որովհետև «Դեմ եմ»-ը սխալ է, ուղղակի նորմալ տրամաբանությամբ այդ շարժումը պետք է հանգեցնի դրան: Պետբյուջեն տնօրինող մարդիկ գումարի կարիք ունեն երևի, ու փորձում են կոմպեսացնել»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս