Բաժիններ՝

ՄՀՀ. Համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից

Մարզահամերգային համալիրի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարգահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից և նպատակ է հետապնդում քողարկելու ՍՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։
Այդ մասին են վկայում արդարադատության համակարգի կողմից թույլ տրվող մի շարք անօրինական գործողությունները. Դատական նիստերը անցկացվում են դռնփակ առանց Ընկերության փաստաբանի, որոշումները կայացվում են մեկ ժամվա ընթացքում, դատական վեճերը դեռ չավարտված գույքը ներկայացվում է էլեկտրոնային աճուրդի։
Միաժամանակ, ՀՀ Երևան քաղաքի ԴԼԱԿ ապահովող ծառայությունը, խախտելով ՀՀ մի շարք օրենքները, 2008 թ. ստեղծել է ոչ իրավասու կառույց, որի որոշումները առ ոչինչ են և իրավական հետևանք չեն կարող առաջացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս