Հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ սահմանված առավելագույն արագությունը 70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ 19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին:
Բնապահպանության նախարարության դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել է 662.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2013թ. հոկտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին»:
Հ2 հեռուստաընկերությունը 2001թ. լիզենցիա է ստացել, որի շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները սփռվել են Հայաստանի տարածքի 95 տոկոսում:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 12-րդ փողոցի բնակիչներից մեկը (հոգեկան շեղումներով) ընկել է մոտ 3 մ խորությամբ նկուղը և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Բրիտանական իշխանությունները բյուջեն լցնում են հնարավոր բոլոր եղանակներով։ Նրանք անգամ պատրաստ են վաճառել մետրոն։
«Կարծում եմ, որ վերջին երկու ամիսներին Facebook-ի և Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի աճը պայմանավորված է Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:
Ոստիկանի կողմից սպայական կոչում ստանալու համար առանձնապես խոշոր չափերով կաշառքի գործով Մեսրոպ Հունանյանը սեկտեմբերի 16-ին հրապարակված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքի մասնակիցները դիմում են հղել ՀՀ կառավարությանը և ՀՀ Ոստիկանապետին, պահանջելով՝ դադարեցնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ուղղակի և անուղղակի պարտադրանքը:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակացական սենյակից վերադառնալով բավարարել է միջնորդությունը և 17-ամյա տղան, ով սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել է:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ իրենց փողոցում վայր է ընկել:
Ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակայքում «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիի հրավերով հանդիպել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:
Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա:
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել.
Եղվարդի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչև 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը կվերսկսվի: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործը քննող Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է փայտյա շինություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվել դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: