
Ոստիկանության մայորը Tuareg-ով վրաերթի է ենթարկել կոնսերվատորիայի աշխատակցին. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվել դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Մասիս Մելքոնյանը իր կողմից վարած Volkswagen Tuareg մակնիշի 53 PՏ 555 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 26-ամյա Դիաննա Բարսեղյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղախոխվել Էրեբունի բժշկական կենտրոն , որից հետո ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և տեղեկացրել կատարվածի մասին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մելքոնյանը ոստիկանության մայոր է և աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, սակայն այս պահին գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում, իսկ վրաերթի ենթարկված Դ. Բարսեղյանը աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում