
Ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորը` 1961 թ. ծնված Գևորգ Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է քննություն: