Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:
«Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, – ասել է վարչապետը: – Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձանգանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ընտրությունների ժամանակ մեզ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, և ուժեղանում են գրոհները՝ ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների»,- ասել է Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է (7 դեպք) ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ (4 դեպք):
Լիսկայի և իր որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումն այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երևանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում և ազատվել դեկտեմբերին:
«Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,- ասել է ծառայության մամուլի խոսնակը:
Դիտարկմանը, որ, փաստորեն, «ավելի լավ Երևան» չունեցանք, Ա.Երիցյանը պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք՝ կտեսնեիք»:
Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասը կապող երկաթգծով անցումը շուրջ մեկուկես տարի առաջ փակվեց, այն էլ՝ մեծ աղմուկով: Դժգոհ էին այդ տարածքում առեւտուր իրականացնողները, ում համար պատի կառուցումը առեւտրաշրջանառության նվազում էր նշանակում:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
Չկա ոչ մի խոչընդոտ, և դա բազմիցս ասվել է և´ մեր Հանրապետության նախագահի, և պաշտպանության նախարարի, և արտաքին գործերի նախարարի կողմից, որևիցե խոչընդոտ, որևիցե փոփոխություն ռազմական, անվտանգային համագործակցության շրջանակներում այս կամ այն տնտեսական դաշինքի մեջ մտնելուն, այս կամ այն տնտեսական ֆորմատների մեջ մտնելուն չի սահամանափակում Հայաստանին:
Դեկտեմբերի 4-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Խուդոյանները հայտարարել էին, որ ոստիկանները իրենց բռնի ուժով էին հեռացրել նախագահի նստավայրի դիմացից` մեկ օր շարունակ արգելելով իրենց դուրս գալ տանից: Աշոտ Խուդոյանի խոսքով` իրեն ծեծի էին ենթարկել Էջմիածնի ոստիկանությունում և միայն դրանից հետո տուն բերել:
Արդվի գյուղում շուրջ 250 բնակիչ կա, որոնցից միայն 20-ն աշխատանք ունեն՝ 6 մարդ, այդ աթվում նաեւ գյուղապետը, գյուղապետարանում են աշխատում, 13-ը՝ դպրոցում, եւ մեկ բուժքույր՝ բուժկետում:
Կապանի բնակիչ Գավրուշ Ղազարյանը, ում թոռն այս տարվա հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր, գտնում է, որ ոստիկանության Կապանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչը գործը թերի է կատարել և իր թոռան մահվան պատճառ հանդիսացած Կապանի զինկոմի որդին հոր շնորհիվ մեղմ պատիժ է ստանում:
Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ զգալիորեն աճել է: Դուք էլ լավ գիտեք, որ նույնիսկ մեր կենսաթոշակառու տարեցներնը իրենց կենցաղային վեճերով վեճի մյուս կողմին սպառնում են եվրոպական դատարանով:
Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից:
«Ռուսերեն ասում են` не дождетесь, հայերեն գիտես ոնց են պատասխանում, գյումրեցիները ասում են` ուրեմն «բարեկամների» իշտայներին քացախ:
Ինչ-որ խիստ կասկածելի են այս փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին, կոռուպցիան ակնհայտ է, իսկ հասարակությունը և դպրոցների արտաքին գնահատման արդյունքները խոսում են կրթության որակի անընդհատ անկման մասին: Պատասխան պետք է տան ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սպասում ենք…
«Ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի՝ քրեակատարողական հիմնարկից դատարան չներկայացվելու պատճառով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.46-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:
Վարդենիկի ավագ դպրոցի 12-րդ դասարանի հեռացված աշակերտները, նրանց ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 19-ին եկել էին կառավարության մոտ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ հեռացնել ուսուցչին ու դպրոցի տնօրենին։
Երեկ քաղաքական էլիտան Ստեփանակերտի ճանապարհին էր։ Շատերը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին՝ խոսելն «անհարմար» է, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մուննաթ եկավ, թե ի՛նչ հարց կա, որ «էս օրով սենց ուպոռնի զանգում ես»։
Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»։
Հին անձնագրերն ուժի մեջ կլինեն մինչև ժամկետի ավարտը, սակայն դրանց ժամկետը լրանալուց հետո բոլոր քաղաքացիները պետք է ձեռք բերեն արդեն նոր կենսաչափական անձնագիր:
Երեւանում ամուսինը բռնությունների սպառնալիքի ներքո ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել մի շարք տղամարդկանց հետ եւ դրա դիմաց ստանալ որոշակի գումար: Կինը 23 տարեկան է, ապրում են Նոր Նորքում:
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։