«Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ։ Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»։
Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյաևի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
«Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։ Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես։ Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների։ Փաստացի դա այդպես է»։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով զբաղվում է քրեական գործերով, կալանավայրերում ռեֆորմների, փոփոխությունների ականատես չի եղել: Այս մասին նա այսօր ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» զեկույցի հրապարակման ընթացքում:
Երեկ «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվել է, թե պրն Խաչատրյանը «սեքսի մասին» նախարարի խորհուրդները փոխանցե՞լ է իր համագյուղացիներին։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ պարզվել էր, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE 0129 AC եւ «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ 45-ամյա Ա.Ա.) 07 ՕՕ 154 համարանիշի ավտոմեքենաները:
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ, Ֆրանսիայից վերադառնալիս ինքնաթիռում ճնշման խնդիր է առաջացել: Հենց օդանավակայանից նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում ավտովթարի հետեւանքով մահացածը Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Կարապետյանն է։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը:
Ժամը 23.15-ին մթության և եղանակային անբարենպատ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով»):
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Օբյեկտիվ ճշմարտության բացակայությունը, հայտարարում եմ, որ առաջինը վնասելու է Վարդան Պետրոսյանին, երկրորդը տուժողներին է վնասելու: Եթե օբյեկտիվությունը չպարզենք, մենք կկրենք բարոյական վնաս:
«Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»,- այս մասին դեռ օգոստոսի սկզբին հայտարարել էր Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Գիշերային գողը չհասցրեց ավտոմեքենան մասնատել:
Այս տարվա ապրիլի 7-ին դժբախտ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երկու անչափահաս երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:
«Վերջերս, մենք ընդունեցինք կենսաթոշակների կուտակային համակարգը, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին։ Այս նոր համակարգի արդյունքում, կարծում ենք, որ մեր քաղաքացիներն ավելի անմիջականորեն պատասխանատու կլինեն իրենց ապագայի, ինչպես նաև ողջ հասարակության բարեկեցության համար։ Սա, միջին խավի զարգացման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը»։
Միջնորդական սկանդալում հայտնված հայկական «Վերթիռ» ընկերությանը՝ նշենք, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Մ. Խ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քարաթափման վտանգն այստեղ առկա է կլոր տարին, հատկապես խոնավ եղանակին քարաթափման հավանականությունը մեծանում է: Թափված քարերը շատ հաճախ փողոցի երթեւեկելի մաս են հասնում, ինչն էլ կարող է վթարի պատճառ դառնալ եւ մարդկային կյանքեր արժենալ:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Յուրա Փ.-ին:
Նկարահանող սարքը արձանագրել է կտորի խանութից գողություն կատարած կնոջը:
Շատերի համար գուցե և ամանորյա ավանդական սեղանները հոգնեցնող և միօրինակ իրականության են վերածվել, բայց ավանդական սեղաններից խուսափելը շատերին չի հաջողվում: Չնայած այն բանին, որ ամանորն իր հետ բերում է մի շարք ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ Նոր Տարին միշտ էլ եղել է մարդկանց ամենասպասված ու սիրված տոներից մեկը:
Ժամը 01:11-ին Լոռու մարզային փրկարարների վարչությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 25 հասցեի բնակիչ Վիկտոր Ալեքսենկոյին պատկանող տնակում:
Արձակագիր Լեւոն Խեչոյանի Գերմանիայից Հայաստան բերելու համար համապատասխան գումարն արդեն փոխանցվել է:
Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ:
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: