Պարզվել է, որ Таврия ЗАЗ մակնիշի 35 VO 767 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը, իսկ Mercedes մակնիշի 77 ՍՍ 078 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 26-ամյա Վիգեն Աբգարյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է «Մարկ Ինթերնեյշնալ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառող-խորհրդատու:
Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններովձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ,սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքիգնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը:
Ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:
«Բոլոր հայ ընտանիքներում գիտեք՝ ինչպես են մայրերը գուրգուրում, փայփայում իրենց զավակներին, Արմենս մեր տան կրտսերն է, երեք քույրերի եղբայրն է, պատկերացրեք մեր ընտանիքում ինչ սիրով և գուրգուրանքով ենք փայփայել Արմենիս: Մեր ընտանիքում Արմենս շատ լավ մթնոլորտում է մեծացել, միշտ սեր է տեսել իմ տղան»,- ասել է Արմենի մայրը:
Երբ ինչ-որ գործի քննություն գտնվում է Դահմանադրական դատարանում և երկրի առաջին դեմքն արդեն իսկ իր կարծիքն է հայտնում, դա կարող է դիտվել որոշակի մեսիջ, հաղորդագրություն Սահմանադրական դատարանին: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքացի, չէի ցանական, որ իմ երկրի առաջին դեմքը այդպիսի կարծիք սկսեր արտահայտել մի օրենքի վերաբերյալ, որը վիճարկվում է:
Դավիթ Մանուկյանի կարծիքով՝ շարժման քաղաքական լինելու մասին մեկնաբանությունները արհեստական են. «Դրանով պառակտում չփորձեն մտցնել մեր մեջ: Մնք միասնական ենք, և մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական շարժման ֆորմատով»:
Մենք մեր պայքարը բնականաբար ավարտված չենք համարում: Սա ընդամենը հաղթանակներից մեկի սկիզբն էր, որով Սահմանդրական դատարանը փաստորեն փաստեց թերացումները, որոնք կային օրենքում, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք շարունակելու ենք պայքարը: Մեր վերջնական նպատակը օրենքի հակասահամանդրական ճանաչելն է: Լինելու են և´ բողոքի երթեր, և´զանազան ակցիաներ»
Երկու տարի առաջ կատարված բնակարանային գողության հետքերով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թ. փետրվարի 8-ը:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«ՀԺ» նշում է, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ։
Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ «Հրապարակ» օրաթերթը փորձել է հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում:
Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի»:
Նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում՝ մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել։
«Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով. Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Այ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց շինին բան…»։
Հունվարի 25-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել՝ 22.22-ին: Այրվել է տնտեսական աղբ (5 քմ):
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
ՀՀ ոստիկանությունը չի համարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վարող լիազոր մարմին: Ուստի առաջարկվում է նշված հարցի պատասխանը ստանալու համար դիմել իրավասու մարմնին: Բոլոր դեպքերում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ պարտադիր դրույթներ նախատեսված չեն:
«Ցե-Կվադրատ»-ը կառավարության հանճարեղ թարգմանիչները թարգմանել են բառացի՝ «Ce-Square»։ Ավելացնենք նաև, որ սխալ է գրված նաև Էռնստ-Լյուդվիգ Դրայսի ազգանունը։
Նախկինում դատվածները` նոր հանցադրվագներով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:
«Հայփոստի» բաժանմունքները` թիրախ. հանցադրվագները բացահայտվեցին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Գյումրիում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ: Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության:
Արթիկի գերեզմանատան հողհատկացման խնդիրը արդեն լուծված է: 2013 թվականի հուլիսին ավագանու կողմից ներկայացված ծրագրի համաձայն նախկին գերեզմանատան տարածքն ընդլայնվել է:
«Վիրահատությունից հետո Լիաննան իրեն լավ է զգում, տրամադրությունն էլ տեղն է: Հետագայում քայլելու հետ կապված որևէ բարդություն չի լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ վերջացավ»,- ասել է Անդրանիկ Այդինյանը:
Հունվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-34EP» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակից` իրերը դասավորելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ պապին:
Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։
Եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն, և այլն…