Բաժիններ՝

Վրաերթ Դավիթաշենում. տուժածին առաջինը օգնության են հասել պատգամավորի հարազատներն ու ախտորոշման կենտրոնի աշխատակիցները. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգՆություն է ցուցաբերել հետիոտնին` ում, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն էին ցուցաբերում ԱԺ պատգամավոր Ա. Գևորգյանի տան անդամներն ու “Դավիդյանց լաբորատորիաներ” ախտորոշման կենտրոնի աշխատակիցները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ` բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վրաերթի եվթարկվածի ինքնությունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031