Բժիշկը մեղավոր չի՞ եղել. շարունակվում է ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստը
Երևանի Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Դատարանում այօր դատավարության մասնակիցները հարցեր ուղղեցին կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացրած Զարեհ Տեր-Ավետիսյանին:
Դատարանում փորձագետն ասաց, որ դժբախտություն է տեղի ունեցել. մահացել է երիտասարդ զինծառայող: Բժիշկը նշեց, որ բժշկությունն այնքան հզոր չէ, որ բոլոր հիվանդությունների դեմ ունենա գործիքներ, որոնց կարող են հիվանդին հանել ամեն վիճակից: «Կան հիվանդություններ, որոնք չեն տեղավորվում ստանդարտների մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ նման դեպքերում հիվանդության վատ ելքի հավանականությունը մեծ տոկոս է կազմում. «Ես չեմ գտել այնտեղ բժշկական սխալ, որը կարող էր բերել բժշկի պատճառով այդ դժբախտության ելքին»:
Բժիշկը դատարանում նշեց, որ զինծառայողը հիվանդ է եղել ջրծաղիկի վիսցերալ ձևով, որը կայծակնային ընթացք է ունեցել: Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ վիրաբույժը կասկածել է, որ տայի մոտ առկա են եղել սուր որովայնի ինֆեկցիայի ախտանիշներ, որը բոլոր երևույթների դեպքում այն առաջնային է: Նա նշեց նաև, որ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու դեպքում հիվանդը կստանար ինֆեկցիոն բուժում և չէր լինի այլ մասնագետների հսկաողությունը, իսկ հոսպիտալը բազմապրոֆիլ է: Հարցին՝ արդյոք եթե հիվանդը մեկ օր շուտ տեղափոխվեր ինֆոկցիոն հիվանդանոց, կկանխվե՞ր հիվանդութան զարգացումը, բժիշկը պատասխանեց, որ կանխատեսել հիվանդության ելքը միշտ դժվար է. «Բայց այս դեպքում մենք ունենք փաստը: Ունենալով այս փաստը՝ ես կարող եմ միանշանակ ասել, որ ոչ մի նշանակություն չուներ մեկ ժամ շուտ կամ մեկ օր շուտ տեղափոխելը»:
Դատարավորը հրապարակեց նաև մահացած զինծառայողի հոր՝ Մովսես Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի՝ դատարան ուղարկված գրությունը: Դրանում մասնավորապես նշված է, որ ծանոթացել են կրկնակի հաձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրանք նշել էին, որ դեռ այն ժամանակ, երբ քննարկվում էր կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությանը հարցը, իրենք հայտնել են իրենց դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությամբ պարզված հանգամանքները ենթակա են իրավական գնահատման և իրավական գնահատական պահանջող հարցերի պատասխանները դատական բժշկություից դուրս են. «Ծանոթանալով կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը՝ հայտնում ենք, որ առաջադրված հարցերի մեծ մասին տրված պատասխանները ոչ մի գիտական, մասնագիտական հիմնավորում չեն պարունակում: Որոշ հարցերի պատախանները առհասարակ չեն տրվել, իսկ որոշ հարցերի պատասխաններ արդեն իսկ տրվել էին նախորդ փորձաքննության եզրակացությամբ»:
Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը նշել էին, որ վստահ են՝ եզրակացությունը ստորագրած հանձնաժողովի անդամները նպատակ են հետապնդել պաշտպանել, աջակցել իրենց գործընկերներին, որոնցից երկուսը՝ Մինաս Մկրտչյանն ու Միքայել Միքայելյանը ամբաստանյալի աթոռին են, իսկ երկու բժիշկներ էլ՝ նույն կարգավիճակում հայտնվելու իրական սպառնալիքի տակ են:
Տուժող կողմը հայտնել էր, որ անիմաստ է համարում մասնակցությունն այսօրվա դատական նիստին և հանձնաժողովի անդամների հարցաքննությանը. «Հայտնում ենք, որ չենք մասնակցելու հաջորդ դատական նիստերին ևս, քանի որ զինվորական դատախազությունը հրաժարվում է իրակնացնել իր գործառույթները»: Ըստ տուժող կողմի՝ զինվորական դատախազությունը քրեական գործ չի հարոցում ևս երկու բժիշկների նկատմամբ, ինչպես նաև Հայկ Խաչատրյանին պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակելու հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց մեղադրանք առաջադրելու համար, իսկ դատարանը խուափում է դատաքննությամբ պարզված հանգամանքներին իրավական գնահատկան տալու միջոցով արդարադատություն իրականացնելուց՝ «փորձելով հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննություններում տեղ գտած որոշ անհիմն պնդումներ՝ կայացնել դատական ակտ»:
Տուժողները հայտնել էին նաև, որ իրենց վերլուծությունները կներկայացնեն դատարանի դատական վիճաբանությունների փուլին: Այս գրությանն արձագանքեց ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ այս գործով նշանակվել են երեք հանձանաժողովային փորձաքննություններ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ լավագույն մասնագետները: Փաստաբանը նշեց, որ ոչ տուժողի իրավահաջորդը, ոչ էլ ներկայացուցիչը բժիշկներ չեն և ասաց, որ նրանց վարքագիծը դատարանը պետք է գնահատականի արժանացնի: