
«Քարավան» ռեստորանի մոտ քարաթափում է տեղի ունեցել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին` «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել եկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ միակողմանի փակելով ճանապարհահատվածը:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Ժամը 05.28-ի դրությամբ ճանապարհահատվածը մաքրվել է և դարձել երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն