ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Այսօր հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է ՊԲ բանակի փոխգնդապետ:
Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը:
Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության եւ լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաեւ` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:
2013 թ. դեկտեմբերի 2-ին խուդոյանների ընտանիքը ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 06:15-ի սահմաններում՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով՝ առանձին մեքենաներով և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության ործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։
Մայիսի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ տեղեկություն էր ստացվել, որ Էյներ Խաչատրյանը երկու անձի ծեծի է ենթարկել։
Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
ՀՀ ՊՆ N զորամասի 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Համլետ Միրզոյանը մեղադրվում է կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց օգտագործելու մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փորձել է օգնել մայրը, որին եւս մի քանի հարվածներ են հասել, եւ հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին: Հարեւանները փորձել են շտապ օգնություն եւ ոստիկանություն կանչել:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դիմումի կապակցությամբ մտադիր էր այսօր լսել պատգամավորի պարզաբանումները: Վերջինս, սակայն, հանձնաժողով չի ներկայացել:
Այս պահին, երբ նախագահի նստավայրում տեղի է ունենում մշակույթի գործիչների պարգևատրման ամենամյա արարողությունը, նախագահականի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հարսնաքարի» գործով դատապարտվածների հարազատները:
Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:
Մայիսի 25-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են:
Մայիսի 25-ին Լոռու մարզում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը։ Մոտ կես ժամ րոպե տեղացած ձվի մեծության կարկուտը վնասել է կարտոֆիլի թփերը, պտղատու ծառերը, հացահատիկը։ Օրվա ընթացքում կարկուտը կրկնվել է՝ կրկնապատկելով վնասը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ:
«Նման բան էլ չէր եղել մեր գյուղում, զարմանալի է, չէ՞, ընդամենը երեք աշակերտ էսօր դպրոցը կավարտե, բայց փաստը դա է, աղջիկ ջան: Էնքան քիչ մարդ է մնացել, որ պարզ է, էդպես էլ պտի լիներ: Բացի էդ մնացողներն էլ էրեխա քիչ կունենան, վատ կապրին, քանի որ, դրա համար էլ սերունդ չկա, դպրոց հաճախողները էսօր քիչ են»:
Տավուշի մարզի Մովսես գյուղում հաշվառված, փաստացի Բերդ քաղաքում բնակվող, 1986թ. ծնված Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, 2013թ. նոյեմբերի 7-ից չի ներկայացել ծառայության վայր:
Մայիսի 26-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալիս մեկնման սրահում նկատել է գանգրահեր մի աղջկա, որին մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո, հասկանալով, որ վերջինիս դուր չի գալիս իր ուշադիր նայելը, գնացել է մեկնման սրահի մյուս կողմ, որից հետո նստել է օդանավ` վերջին շարքերից մեկում: Թռիչքի ընթացքում իր մոտ լկտի ցանկություններ են առաջացել՝ կապված բորտուղեկցորդուհիների հետ, և պատկերացնելով, որ վերջիններիս հետ սեռական հարաբերություն է ունենում, սկսել է օդանավի միջանցքով անցնող բորտուղեկցորդուհիների հետույքները ձեռքով շոյել, իր առջևի մասով հպվել նրանց, այդ կերպ փորձելով ավելի շատ հաճույք ստանալ:
Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Դեռևս նախաքննական մարմինը չի կատարել որևէ գործողություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ:
Ժամը 19:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 44-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած Volkswagen մակնիշի 34 DՏ 341 համարանիշի, 51-ամյա Կարեն Տոնոյանի վարած Opel-Isuzu Monterey մակնիշի 04 ՕՏ 022 համարանիշի և BMW E 745 մակնիշի 88 RR 808 համարանիշի ավտոմեքենաները: