
Արագածոտնի մարզի Շենավան գյուղի տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Շենավան գյուղի 12-րդ փողոցի թիվ 3 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.16-ին, մարվել` 21.50-ին: Ամբողջությամբ այրվել է Պ. Գ.-ի տան տանիքը` մոտ 200 քմ, այնտեղ կուտակված 300 հակ անասնակեր, 6 քմ աթար և 8 խմ թեփ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն