Նրա (Գ. Կոստանյանի:-խմբ.) «թեթեւ ձեռքով» սպանությունները որակվել են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, կեղծ մեղադրանքներով ազատազրկվել են ոչ թե հանցագործները, այլ մարդիկ, ովքեր հանցագործության հետ կամ ոչ մի կապ չեն ունեցել, կամ գլխավոր դերակատարները չեն եղել։ Նրա անձնական միջամտությամբ ազատության մեջ հայտնվեց մարզպետ Սուրիկ խաչատրյանն ու նրա որդին, ում տան մոտ փոխհրաձգության ժամանակ եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանին Կոստանյանը չվարանեց հանձնել։
168.am-ն այսօր ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Վաղարշապատի հիվանդանոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով կան ձերբակալված կամ կալանավորված անձիք:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին:
Հայ ժողովրդի պատմությանը հետադարձ հայացք նետելիս, ակնհայտ է դառնում, որ հայերի բոլոր հաղթանակները, անգամ պետականության բացակայության պայմաններում, պայմանավորված են եղել հայկական զինված ուժերի շուրջ համախմբվածությամբ:
Այսօր` Բանակի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաև ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգոյանը: Եվ երբ Եռաբլուր պանթեոնում հավաքված բազմության միջով անցնելիս մարդկանց բարևելով անցնում էր, նրան մոտեցավ մի կին ու ասաց, որ ինքը երկու որդի ունի, սակայն նրանց բանակի չի ուղարկելու:
Իբրև հայ ժողովրդի անբաժանելի մի մասնիկ մեր բանակը ևս կրեց անցումային փուլի բոլոր դժվարությունները, բայց պատվով իրականացրեց ու իրականացնում է իր առաքելությունը և այսօր հանդիսանում է բարձր մարտունակության ռազմական միավոր և տարածաշրջանային կայունության ու խաղաղության կարևոր երաշխիք:
«Գիշերը կրակոցներ եղել են, հարաբերական, այսպես համեմատական առումով շատ են եղել, բայց իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Ս. Օհանյանը:
«Միասնություն է պետք՝ անկախ մեր ներքին պառակտումներից: Սաղ աշխարհը, Ամերիկայի պես պետությունն էլ իր ներքին բռակը ունի: Բացի Գերմանիայից՝ բոլոր եվրոպական երկրները ճգնաժամի մեջ ապրում են, բայց մենք այսօր իրոք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մեզ ավելի համախմբվել է պետք»:
Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցած տարի դեկտեմբերին դպրոցների ջեռուցման խնդիրը բավականին վրդովվեցրել էր ծնողներին և ստիպել պաշտոնյաներին տարբեր կերպ փորձել արդարացում գտնել, թե աշակերտներն ինչու են ստիպված ցուրտ դասասենյակներում դաս անել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախարարները, Աժ պատգամավորներն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն եւ ծաղկեպսակ դրեցին հերոսների շիրիմներին:
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ոստիկանությունում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ:
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:
Հունվարի 27-ը հայոց բանակի օրն է: Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնը լի էր մարդկանցով. պանթեոն էին այցելել նաև Հայաստանի մի խումբ պաշտոնյաներ:
«Մեռնեմ Աստծո զորությանը,Վալոդիս զորությանը, կգա մի օր, որ Հայաստանը պիտի պաշտպանենք, հենց հիմա կռիվ լինի, ես էլ կգնամ կռիվ»:
Նրանք այլևս չեն հանդուրժելու կրիմինալ ռեժիմին, չեն հանդուրժելու Մոսկվայի ստորացուցիչ և արյունոտ լուծը, նրանք համար անհանդուրժելի է վերածվելը «շինանյութի» մի նոր ռուսական կայսրության համար, որի գաղափարը Պուտինը փորձում է պարտադրել մոլագարի համառությամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ըստ «ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների, ունի ոչ թե 1 տուն, ինչպես նշված է իր հայտարարագրում, այլ միանգամից չորս տուն՝ Գյումրիում, Երևանում և Մոսկվայում։ Ընդ որում, Գյումրիում, ըստ մեր աղբյուրների, ունի 2 տուն, որոնցից մեկը գտնվում է «Անի» թաղամասում։
Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։
Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։
Աշխատավարձի սպասվող հավելումների մասին նշվող թվերը տարբեր են. մի աղբյուրն ասում է, որ ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել մոտավորապես 100 տոկոսով, մյուս աղբյուրը նշում է, որ խոսքը 13 տոկոս հավելման մասին է։
Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդաոնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Դրա արդյունքում Տավուշի մարզպետարանից նամակ է ստացել, որտեղ նրան հայտնել են, որ բնակարան հատկացնելու հնարավորություններ չկան, որ Գետահովտի գյուղապետարանի եւ երկրաբանական վարչության հետ պայմանավորվածության համաձայն, եթե այդ շենքը օտարվի, ապա Յուսուբովին այնտեղ տարածք կհատկացվի:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լիաննան հրամանատարի, ազատամարտիկի աղջիկ է ու ինքն էլ՝ 16-ամյա զինվոր:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն անհրաժեշտ»,-ասել է Օլանդը:
ՌԴ իրավապահները Մոսկվայի ռեստորաններից մեկից բերման են ենթարկել 56-ամյա «օրենքով գող» Թիմուր Միրզոևին, ով հանգուցյալ Դեդ Հասանի եղբորորդին է։ Նրա հետ բերման է ենթարկվել նաև 43-ամյա «օրենքով գող» Ռաժիդին Միխրալիևը։
Ըստ կնոջ՝ մեղադրյալը մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար խմեցնել իրեն գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել մեղադրյալի կրծքավանդակին, որի ընթացքում իր մատին եղած մատանու վրայի քարերը ընկել են։
Կոտայքի մարզի Արամուս գյուղի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված կնոջ կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ նրանից պահանջել է խոշոր չափի՝ 1.220.040 դրամին համարժեք 3000 դոլար՝ սպառնալով կնոջ ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրել իր կողմից արված կնոջ մերկ լուսանկարները:
2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: