Բաժիններ՝

Աշխատասենյակից գողություն կատարած կինը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ ծնված Սվետլաննա Օ.-ին:

Պարզվել է, որ նա հոկտեմբերի 13-ին, ժամը 01.00-ին, գտնվելով տվյալ կազմակերպության աշխատասենյակում և օգտվելով աշխատակցի ժամանակավոր բացակայությունից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը:

Կինը խոստովանել է կատարածը:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս