Փետրվարի 11-ի երեկոյան NewsBook-ի լրագրողն ահազանգ է ստացել այն մասին, որ Բաղրամյան 26-ի դիմաց մի խումբ ոստիկաններ կան, ինչից հետո փորձել է պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Աշխատանքը լավ կազմակերպելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար նախարարի խրախուսմանը ներկայացվեցին նաև Վանաձորի երկու հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներն ու մի շարք հրշեջ-փրկարարներ։
Ավելի քան վեց ամիս է, ինչ քաղաքապետարանի աշխատակիցներից և Տարոն Մարգարյանին հարող անձանցից կազմված «անաչառ» հանձնաժողովը քննարկում է տրանսպորտի սակագնի վերանայման հարցը։ Սակայն դեռեւս չեն համարձակվում բարձրացնել սակագինը։
Ժամը 00:35-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 6845 14 GM տրանզիտ համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Դավթյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 686 համարանիշի ավտոմեքենաները:
Սերժ Սարգսյանի եղբոր Լևոն Սարգսյանի 5 միլիոն դրամի խնդրանքը Գյումրիի քաղաքապետարանից երեկ, ինչպես և սպասվում էր, բավարարվել Է։ Անակնկալն այն է միայն, որ որոշումն անցել է գրեթե միաձայն, ընդ որում քննարկումը տևել է շատ կարճ։ «ՀԺ» հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը 5 միլիոն դրամ էր խնդրել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համար։
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը:
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որոնք այսօր որոշում են կայացնելու ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։
Կապվա՞ծ է իմիջի փոփոխությունն իր նկատած դրական տեղաշարժի հետ՝ հարցրինք նրան: «Ոչ, պարզապես չի կարելի անընդհատ ասել` վա՛տ է, վա՛տ է, վա՛տ է, բոլորը գնացին: Չէ՞ որ լավ բան էլ կա, չէ՞. թվերն ասում են այլ բան, չէ՞»: Հավատո՞ւմ եք այդ թվերին: «Ունեմ գաղտնիք՝ չեմ ասում այն, ինչին չեմ հավատում ինքս»:
Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ վարչական շրջաններում և մարզերում ստեղծվելու են առանձին «փոքր ոստիկանություններ», որոնց ղեկավարները ոստիկանապետից բացի` ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին։
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս:
Փետրվարի 12-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
23-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերն ատրճանակով սպառնացել է սպանել իրեն և կրակել է ջրի մեջ:
Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:
Դատապարտյալների տրամադրության տակ կան նաեւ ֆոտոստուդիա, խանութ, արվեստանոց եւ երաժշտական ստուդիա: Բանտում երբեք անկարգություններ չեն եղել, ոչ ոք չի փորձել փախչել:
Ժամը 00.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Եղբայրության փողոցի 16-րդ շենքի թիվ բնակիչ` 1997 թ. ծնված Գ. Հ.-ը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.32-ին: Ամբողջությամբ այրվել են Ալավերդյան փողոցի թիվ 5 տան ննջասենյակը (մոտ 10 քմ) և նախամուտքը (մոտ 2 քմ):
Փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
Երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 6-ին Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին ընկերուհու հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, իր դիտավորյալ գործողություններով, առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք:
Ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով:
Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Դրանից հետո նրանք առնվազն 90 օր պետք է գտնվեն Ռուսաստանից դուրս, որից հետո կարող են կրկին վերադառնալ։
Կողոպուտ դեղատնից:
Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան, որ չհաջողվեց 2008-ին:
Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Դատապարտված ընկերոջը տեսակցության էր գնացել թմրամիջոցը գուլպայում:
ՀՀ-ում քիչ են այն դատական գործընթացները, որոնց ժամանակ կայացվում են արդարացի որոշումներ: Արդեն տեղեկացրել ենք ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով կայացրած արդարացի որոշման մասին:
Ավազակային հարձակում Երևանի Արցախի փողոցում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ, ովքեր տեղեկացել են, որ չեն կարող հատել սահմանն ու մուտք գործել ՌԴ տարածք, հավաքվելով միգրացիոն գործակալության շենքի մոտ՝ փորձել են գործակալության աշխատակիցներից որոշակի տեղեկություններ ստանալ, ինչը չի հաջողվել: