Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։
Փոխարենը նիստին մասնակցել են Վաղարշ Աբրահամյանի որդին, գործարարի խորհրդականը և անվտանգության աշխատակիցը, ովքեր համապատասխան լիազորագիր չեն ունեցել։ Նիստի արձանագրությունը ստանալու ժամանակ ադեն ներկայացել են գործարարի որդին և Նունե Նալբանդյանի լիազորված անձը։
Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր, որ հասկանալիորեն ցանկացել է գաղտնի մնալ, «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում զարմացել է, թե ինչպես լրագրողները չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է։ 2018թ. նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլևս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել։
Ըստ ոստիկանապետի` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար:
Թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշել է, թե առողջական խնդիրներ ունի:
«Նախ՝ կարծում եմ, որ պետք է հարցը այսպես հնչեցնեիք. ի՞նչ է պատճառը, որ միայն Ձեր ֆեդերացիան է մասնակցում օլիմպիական խաղերին։ Ես համաձայն եմ, որ թերություն կա։ Պետք է մենք էլ մտածենք, հստակեցնենք մեր անելիքները»:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակչուհիուն բնակարանի բակից, վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ գնացել է այնտեղ, սակայն ավարտին չի հասցրել:
Փետրվարի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան 58 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետի պահեստում :
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Շահեն Հարությունյանը պատմել էր, որ ուսուցիչն իրեն վիրավորել է` ասելով, որ` «իրեն երեք ամիս հետո չեն ճանաչելու, ինքն աղջիկ կդառնա», քանի որ աղջիկների հետ է շփվում, ապա սկսել է խոսել հայրենիքի մասին, ասել, որ ֆիդայիներն իզուր են զոհվել, «ռուսը մեր պապան ա, մենք ստրուկ ենք»: Շ. Հարությունյանի խոսքով՝ ուսուցիչը դասաժամի ընթացքում ասել է, որ, երբ եվրոպացիները գալիս են Հայաստան, հայ տղամարդիկ նրանց խնդրում են քնել իրենց կանանց հետ, որ առողջ երեխա ծնվի, «ոչ թե հայ երեխաների նման ուռոդ և ռախիտ»:
Սա միայն տղամարդկանց վարսավիրանոց չէ, ես Հրանուշ Հակոբյանին եմ ընդունել: 95-96 թթ. կանանց սպասարկել եմ՝ «պադ մալչիկ» կտրել եմ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Կրասնոդարի երկրամասի դատարանում քննարկվում է Սոչի դատարանի կողմից կայացված վճռի բողոքը՝ 73-ամյա «օրենքով գող» Միխայիլ Նիկուրաձեի նկատմամբ։
Թմրամիջոցը դատապարտյալներին չհասավ:
Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն – տնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.12-ին:
Վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդն ու ուղևորը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Դեռեւս բաժանմունքում է գտնվում ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում: Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը:
Խոստովանություն` անհերքելի ապացույցների ճնշման տակ:
Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է 1995 թ. ծնված Արշակ Զ-ն, ով հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբով: Այս մասին Tert.am-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդու իրավացի պահանջն է արդարության հաղթանակը և տղաների շուտափույթ ազատ արձակումը: Նրանք ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ արդեն մեկ տարի չորս ամիս», – ասաց Սամվել Դիլոյանի հորեղբայրը՝ Ռուդիկ Դիլոյանը:
Փետրվարի 10-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գրիշա Ն:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանի և նրա կնոջ մորաքույր Հեղինե Բիշարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գրված ցանկացած հրապարակում արժանանում է բուռն արձագանքի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման էին ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Գյումրեցի Գրիգորյանները կանգնել են խնդրի առաջ: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմանդամ այս ընտանիքը չունի սեփական բնակարան: Տարիներ շարունակ ապաստանել է բարեկամի տանը՝ առանց օրինական գրանցման:
Փետրվարի 13-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: