Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:
Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:
Գողը վեց բնակարաններից միայն երեքում էր «տանելու բան» գտել:
Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի խճուղու ռեստորանային համալիրի մոտ վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված կնոջ, որը տեղում մահացել է:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ում խոսքով՝ Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Հ. Ղուշչյանը գտնվում է բաժանմունքում: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ երբ Հ. Ղուշչյանը դուրս կգրվի հիվանդանոցից:
Փետրվարի 18-ին, ժամը 11.45-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ կես ժամ գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասել է, որ ներկայումս կրակոցներ չկան:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը ոչ թե հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանից, այլ նա ծնողների որոշմամբ տեղափոխվել է մեկ այլ հաստատություն:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Ես իհարկե որևէ մեկի վերաբերյալ կանխակալ կարծիք չունեմ, բայց, ամեն դեպքում, նախաքննական մարմինը կարծես դիտավորյալ դրդի, ես այդպես եմ մեկնաբանում: Տեսաերիզը լրատվական միջոցներով ցուցադրել` առանց դրա իրավական դաշտը ճշտելու ու անընդհատ շահարկել մեկի եղբոր մահը: Չեմ հասկանում իմաստն ինչում է, բայց դիտավորություն տեսնում եմ»:
Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարարական ուժերի վարչությունների, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների 9 աշխատակցի:
«Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից»:
Փետրվարի 18-ին ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի հենապատը (1,5 ք.մ) և առկա է հենապատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է անվանի նկարիչ Ստեփան Մինասյանը: Նկարիչը օրեր առաջ ընկնելու հետևանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք, որը հանգեցրել է հեմատոմայի: Ս. Մինասյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 15-ին:
Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։
«Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ պետք է գնա և առողջացման համար հանգստանա … Լավ կլիներ, որ բոլոր մարդիկ, հատկապես պաշտոնյաները, ժամանակ առ ժամանակ գնան հանգստանալու, որպեսզի կարողանան երկիրը կառավարել, ավելի շատ մտածեն երկիրը կառավարելու, քան՝ սեփական առողջության մասին»:
Իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է կացնին, քարերով իրար գլուխ ջարդելուն, շտապօգնությանը, ոստիկանությանը։
Փոխնախարարը հայտնեց, որ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու շնորհանդեսներ՝ գիտության և տեխնիկայի ոլորտներում ինովացիոն քաղաքականության և ՏՀՏ ոլորտում առկա ծրագրերի վերաբերյալ:
Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:
Ժամը 17:20-ի սահմաններում Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչներ, 56-ամյա Վաչագան Ջուլհակյանի վարած Opel Astra մակնիշի 33 VS 310 համարանիշի և 50-ամյա Հայկ Մինասյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍD 638 համարանիշի ավտոմեքենաները:
Վերջին օրերին ջրծաղիկ վիրուսային հիվանդությունը հասել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մոտ տասը ուսանող այս պահին ջրծաղիկով հիվանդ են և բուժվում են իրենց տներում։
Մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի հանդիպում ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երևալ։
Խանութի տեսախցիկը արձանագրել է կոնյակի գողությունը :
Քաղաքացի Ն. Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչության դատախազի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մամիկոնը տառապում է ծերունական պսիխոզ հիվանդությամբ, սակայն որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Ադրբեջանի քարոզչամեքենան ծեր, հիվանդ մարդուն ներկայացնում է որպես հայ դիվերսանտ: