Ավանի գյուղի բնակիչները պատմել են, որ հարսը` Լաուրա Հակոբյանը, իրենց գյուղից է եղել եւ ամուսնացել է Նոր տարուց առաջ, ինչպես նաեւ հավատացրին, որ նրան ստիպողաբար չեն ամուսնացրել, այլ այդ քայլին նա ինքնակամ է գնացել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գյումրիում` ժամը մոտավորապես 12:30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի, 34OM460 պետհամարանիշով ավտոմեքենան կողային աջ մասով հարվածել է Գորկու փողոցի սկզբնամասում` առաջին պոլիկլինիկայի մոտ կանգնած «Lada» մակնիշի, 45SO683 պետհամարանիշով ավտոմեքենայի հետեւի կողային ձախ մասին:
Փետրվարի վերջից մինչեւ ապրիլ մեր երկրում կլինի պանրի դեֆիցիտ: Երեւույթը սեզոնային բնույթ ունի՝ պայամնավորված կաթի արտադրության նվազմամբ: Իրավիճակը կկարգավորվի մայիս-հունիս ամիսներին:
Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչո՞ւ են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է ժուռնալիստական հանրության, ԶԼՄ-ների, լրագրողների, լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների վերջին օրերի հայտարարություններին` խստորեն դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փետրվարի 12-ի միջադեպը: Հարուցված է քրեական գործ: Առայժմ` այսքանը:
2014թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերված խորքային ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները:
Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդու եղբայրը տարիներ առաջ խեղդվել է հարեւան գյուղի լճում լողալուց, նրա երեք երեխաները եւս Արթուր Սարխոշյանի եւ կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի խնամքին էին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:
«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
Անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը:
Փետրվարին ինչպես միշտ հարավից սկսեցին փչել տաք օդային հոսանքները, իրենց հետ գարնան «հոտ բերելով», իսկ Տեառնընդառաջից հետո եղանակն ընդհանրապես «կոտրվեց»: Մարդիկ շտապում են մոռանալ ցրտերն ու դրա հետ կապված դժվարությունները:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Մենք, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ ՀՀ պետական պաշտոնյաների անձնական շահերի հետևանքով զրկված լինելով մեր սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագիր) դիմել էինք Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ:
Նույն տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկաններն այնտեղ են և համապատասխան գործողություններ են իրականացնում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր:
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 17-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
«Նրան հետազոտել ենք, ուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ, որի կապակցությամբ նա բուժվում է»:
Ոստիկանութան տրամադրած տեսանյութը անդրադարձել է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությանը:
Փետրվարի 17-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: