Մարտի 14-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սրանք, սակայն, ձախողված ասոցացման համաձայնագրի շորշոփներ են, նախկին իներցիայի արտահայտում, ինչը, այդուհանդերձ, մեծ հաշվով դրական երևույթ պետք է համարել։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի ցանկացած ներգրավվածություն Հայաստանում դրական է, և հնապավորություն է, որ մենք հակակշռենք միակողմանի կախվածությունը Ռուսաստանից։
Դե բնական է, որ նախագան է ղեկավարում: Դե, կա ղեկավար, կան կատարողներ, որոնք թերանում են իրանց աշխատանքում ու միանշանակ եթե թերանում են, պիտի հրաժարվեն այդ պարտականություններից:
Ռուսների ենթագիտակցության մեջ Ուկրաինան դեռևս համարվում է Ռուսաստանի տարածք, բոլոր երկրներում կիրառվում է «в» մասնիկը, իսկ Ուկրաինայի դեպքում՝ «на»-ն: Սա խոսում է այն մասին, որ նրանց համար դա «окраина» բառից բխող մասնիկ է և հետևաբար կիրառվում է «մեր ծայրամասում» իմաստով, այսինքն՝ նրանց համար Ուկրաինայի կորուստը, Ուկրաինայի արևմտականացումը տարածքի կորստի նման ցավոտ ընկալվող երևույթ է, ինչին պետք է ագրեսիվ արձագանքեին, ինչը և տեղի ունեցավ, ու մենք դրա ականատեսը դարձանք։
Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում:
«Կխանգարի, թե ոչ՝ չեմ կարող ասել։ Բայց ես կուզենամ, որ մեր կուսակցությունը մասնակցի մյուս ԱԺ ընտրություններին, մենք այդպիսի ցանկություն ունենք, քանի որ քաղաքական դաշտում բավականին մեծ դատարակ տեղ կա, բաց կա, որը մեր կուսակցությունը մի ժամանակ ծածկում էր։ Իսկ այժմ ես չեմ տեսնում մի կուսակցություն, մի ուժ, որը ծածկում է այդ բացը։ Իսկ հիմա տեղ կա, որը լրացնել է պետք»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իրեն նոր լիազորություններով օժտել։ Ընդ որում, դա անում է կառավւսրության լիազորությունների հաշվին։
Մարքսիստական կուսակցության նախագահը սրտի կաթված է ստացել:
ԱԺ-ում տեղադրված տեսախցիկների մասին սկզբում լուրեր տարածվեցին, թե դրանք ոչ թե նրա համար են, որ Աժ ղեկավարությունը հետևի, թե ինչ են անում պատգամավորները:
«Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»:
Ճիշտ է, Արգամիչը գտնում է, թե քաղաքականության համար խելք պետք չէ, այնուհանդերձ, նրա որդին` Արգամը, բացասման բացասման օրենքին հավատարիմ, Օլես Մուխինի պես, որը բելառուսական «չտո, գդե, կոգդա» ակումբի նախագահն է և Գինեսի գրքում է հայտնվել համաժամանակյա երկու բուհերում ստացիոնար սովորելու յուր ինտելեկտուալ կարողականության շնորհիվ, նույնպես մտավորական զբաղմունքի տեր է:
«Իհարկե, հնարավոր է նստացույց լինի, բայց առայժմ քննարկումներ են ընթանում, ոչ մի բան որոշված չէ։ Տարբեր տեսակետներ կան էդ հարցում»:
«Անկեղծ ասած, ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց, բնականաբար, համակարծիք չեմ։ Մերժում եմ այդ կարծիքը, գիտեք, թե առնետները որտեղ են լինում։ Չեմ կարող ասել, թե ում նկատի ունի Համլետ Հարությունյանը»:
Ըստ նախարարի, այսօր Հայաստանում վարձու աշխատողների թիվը կազմում է 600 հազար մարդ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 150 հազար դրամ է։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման նպատակով ժամը 10:00–ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Շիրակի փողոցներով եւ Շիրակի 4-րդ նրբանցքով պարփակված թաղամասի թվով 612 գազասպառողների գազամատակարարումը:
Մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատրաստ է արդյոք ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը իր ժառանգորդների անձնական գույքով և եկամուտներով երաշխավորել պարտադիր կուտակային համակարգով այսօր երիտասարդներից գանձվող գումարների վերադարձը։
Մարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակա յքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հավաքարարուհին մի շարք բնակարաններից ոսկյա զարդեր էր գողացել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի անվտանգության աշխատակիցներից Արտյոմին մեղադրանք է առաջադրվել:
Վթարի վայր են ուղարկվել 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր 1 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մալաթիա, 3 հոգու ՝ Էրեբունի բժշկական կենտրոններ:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա մոր հետ ապրել է նույն բնակարանում, պարբերաբար ոգելից խմիչք օգտագործել ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, խախտել է իր նախկին կնոջը պատկանող Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բնակարաններից մեկի անձեռնմխելիությունը՝ վերջինիս կամքին հակառակ, չունենալով նրա թույլտվությունը և համաձայնությունը, նախապես տեղյակ լինելով, որ բնակարանում ոչ ոք չկա, ոտքով հարվածելով կոտրել է նշված հասցեի բնակարանի մուտքի փայտյա դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան և հրկիզել անկողնային պարագաները՝ նրան պատճառելով 10 000 դրամի գույքային վնաս:
1948 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքի նավահանգստից դուրս եկավ սովետական «Պոբեդա» զբոսաշրջային նավը և ուղղություն վերցրեց դեպի Օդեսա: «Զբոսաշրջային» բառն այս անգամ պայմանականորեն պիտի օգտագործենք, քանի որ նավի ուղևորների մեծ մասը հայեր էին, ովքեր կայացրել էին իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը` հայրենադարձվել ու մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար:
Մարտի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին:
Վթարի հետևանքով վարոր Ա. Սեդրակյանն ու նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մարտի 11-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գրետա Վ-ն:
Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը այսօրվա նիստի օրակարգում է, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները: