
Քասախ գետում դի է հայտնաբերվել

Մարտի 14-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Վանա լիճ փողոցի վերջնամասում գտնվող «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ Քասախ գետից, դուրս են բերել Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 2 շենքի բնակիչ՝ 1932 թ. ծնված Ս. Լ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն