Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մարտին Սարոյանն ընթերցել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավճիռը՝ չնայած դատավարության մասնակից կողմերի բացակայությանը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում է, նա Մոսկվա կմեկնի վաղը:
Մարտի 12-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:
2014 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը:
Մարտի 10-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010 թ. ծնված Արևիկ Ղ.-ն:
Թե ինչն է եղել տղամարդու՝ նման քայլի դիմելու պատճառը, տան անդամները դժվարացան պատասխանել: Թաղամասի բնակիչները Ռ. Մալխասյանին բնորոշում էին որպես խելոք ու բարի մարդ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ. մարտի 12-ին ժամը 11.00-ից դադարեցվել է մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը հրավիրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Օրերս Սպիտակ քաղաքում ահասՄարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:
Գազի գների շոկին դեռ չընտելացած` հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են:
Լրագրողների վրա հարձակումների մասին իրազեկումները, թաթարների տների վրա գծանշումները և առանց որևէ նշանի սևազգեստ մարդկանց ներկայությունն ակնհայտորեն միտված են վախ արմատավորել հասարակության այն հատվածների շրջանում, որոնք մոսկվամետ չեն: Ես անհանգստացած եմ, որ այս ամենի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որը կարդարացնի ազգամիջյան բռնության պոռթկումը, ինչը եթե սկսվի, շատ դժվար կլինի վերահսկել և հանգստացնել:
Քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:
Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրեց խնդիրը:
Ժամը 03:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք և սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 58-ամյա Հայկ Քամալյանը:
Մարտի 12-ին, ժամը 07.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Մարտի 12-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ
«Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել և ընկել է շինարարական աշխատանքներ կատարող տրակտորի վրա:
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական կողմը արդեն տեղեկացրել է նաև 34 հազար այլ քաղաքացիների մասին, այդ թվում նաև մեր հայրենակիցները, ովքեր այլևս իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստան առնվազն 3 տարով:
Ժամը 21:40-ի սահմաններում Honda մակնիշի JGJ-021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում, CPS բենզալցակայանի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:
Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժանմունքում` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Մարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել «Տրոտիլովայա շաշկա» տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 4 միլիոն 200 հազար դրամ գումար, որը նրանք արդեն հանձնել են դերասանին: Մարտի 10-ին ինստիտուտի մոտ 20 ուսանողներ՝ արդեն երկրորդ անգամ այցելեցին Կարենին և նրան հանձնեցին վերջին երկու օրվա ընթացքում հավաքված 2 միլիոն 600 հազար դրամ գումարը:
Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Պարոնյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության սրահից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին:
Մարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:
Մուշ 2 թաղամասում զբաղեցրած բնակարաններն ազատելու պահանջ է ներկայացրել գյումրեցիներին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Խնդիրն առնչվում է 2010 թվականին 1 սենյականոց բնակարան ստացած և մինչ դրա սեփականաշնորհումը մահացած բնակարանատերերի ժառանգներին: