
«Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացի է ջրահեղձվել. դին որոնվում է (լուսանկարներ)

Մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:
Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կվերսկսվեն մարտի 14-ի առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն