
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Արման Սեդրակյանը վարելով Opel մակնիշի 15 ՏՏ 160 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ճամփեզրի ծառին:
Վթարի հետևանքով վարոր Ա. Սեդրակյանն ու նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: