
Սամվել Բալասանյանի աշխատակցին կալանավորել են. NEWS.am

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի անվտանգության աշխատակիցներից Արտյոմին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանական աղբյուրները:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: